14 մայիսի 2020 - 19:39 AMT
Ազգային գրադարանի թվային արխիվը հրդեհից առաջ պահպանվել էր առանձին կրիչներով

Ազգային գրադարանի թվային արխիվը հրդեհից ոչնչացել է։ Էլեկտրոնային շտեմարանը, որը ստեղծվել էր մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում, այժմ անհասանելի է։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Գրադարանը հայտնել է, որ պահպանել էր արխիվը ֆիզիկական կրիչներով, այսինքն՝ արխիվացված նյութերի կորուստ չի եղել։

Գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասել է, որ այրվել են սպասարկող սերվերները, որոնցում պահվում էին շտեմարանները, գրում է «Արևելքը»։

Գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով։

«Աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին սեղմ ժամկետում լուծելու եւ շտեմարանները հասանելի դարձնելու ուղղությամբ»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Կայքում տեղադրված էին հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: