15 մայիսի 2020 - 14:44 AMT
Չեմպիոնների զանգ. Շևչենկոն, Ջորկաեֆը, Նունու Գոմեշը և Պարլորը կզրուցեն FB տեսազանգով

VBet-ը և Betconstruct-ը մայիսի 15-ին՝ ժամը 21:00-ին, կանցկացնեն ֆեյսբուքյան տեսազանգ աշխարհահռչակ մարզիկների՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի, «Ոսկե գնդակի» դափնեկիր Անդրեյ Շևչենկոյի, Պորտուգալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Նունու Գոմեշի և ժոկեյի Մեծ Բրիտանիայի չեմպիոն Բրայան Հյուսի մասնակցությամբ:

Զրույցը կվարեն «Արսենալի» լեգենդ Ռեյ Պարլորը և հայ հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Մարզիկները կզրուցեն իրենց կարիերաների մասին, կհիշեն միմյանց դեմ խաղերը, կքննարկեն այլ հետաքրքիր թեմաներ:

Ուղիղ եթերին կարելի է հետևել VBet-ի և Vivarobet-ի ֆեյսբուքյան էջերում: