15 մայիսի 2020 - 18:48 AMT
Վրաստանը չի երկարացնի ԱԴ ռեժիմը

Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է մարտի 21-ից և ավարտվում է մայիսի 22-ին։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

«Ուսումնասիրելով համաճարակային իրավիճակը երկրում՝ որոշել ենք չդիմել նախագահին և խորհրդարանին՝ ԱԴ ռեժիմը երկարացնելու համար», - ասել է Գախարիան, գրում է Sputnik Georgia-ն։

Գախարիան ընդգծել է, որ դա չի նշանակում սահմանափակումների վերջնական չեղարկում։

Մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսը Վրաստանում ախտորոշվել է 671 մարդու մոտ, 383 անձ ապաքինվել է, մահացել է 12-ը։