17 հունվարի 2009 - 16:26 AMT
Corrus Chess-ի 1-ին փուլում գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը կմարտնչի չինացի Վանգ Յուէի դեմ
Հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը հունվարի 17-ին Corrus Chess-ի շախմատի միջազգային մրցաշարի առաջին փուլում կմարտնչի չինացի Վանգ Յուէի դեմ: Եվս մեկ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը, որը ներկայացնում է Սլովակիան, իր ուժերը կչափի հոլանդացի Դանիել Սթելվագենի հետ:

Հիշեցնենք, որ Corrus Chess-ն անցնում է հոլանդական Վեյկ-Ան-Զեե քաղաքում, որտեղ Արոնյանն անցյալ տարի դարձավ այդ մրցաշարի հաղթողը:

Մրցաշարն անցնում է շրջանակային համակարգով երեք խմբերում: Արոնյանն A խմբում է, որտեղ նրա մրցակիցները լինելու են Թեյմուր Ռաջաբովն` Ադրբեջան, Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինը` Ուկրաինա, Մայքլ Ադամսն` Անգլիա, Ալեքսանդր Մորոզեւիչը` Ռուսաստան, Մագնուս Կարլսենը` Նորվեգիա, Վանգ Յուէն` Չինաստան, Գատա Կամսկին` ԱՄՆ, Լեյներ Դոմինգեսը` Կուբա, Սերգեյ Մովսեսյանը` Սլովակիա, Լոեկ վան Վելին եւ Յան Սմիթսը` Հոլանդիա: