16 մայիսի 2020 - 12:52 AMT
Արցախում կորոնավիրուսի վարակման 4 նոր դեպք կա

Արցախում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով` հասնելով 24-ի։

Մեկուսացված է 72 քաղաքացի։ Բուժվել է 8 քաղաքացի։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել, տեղեկացնում է Արցախ Տեղեկատվական շտաբը։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 554 անձ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի և շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում:57 թեստավորվածի փորձանմուշի հետազոտության էր ուղարկվել։