16 մայիսի 2020 - 15:56 AMT
Փաշինյան․ ԵՄ-ից ապաստան խնդրողները 60%-ից պակասել են, վիզայի ազատականացման համար լուրջ փաստարկ է

Վերջին տարիներին ՀՀ-ից Եվրամիության տարածքում ապաստան խնդրողների թիվը 60%-ից ավելի կրճատվել է, սա լուրջ փաստարկ է, որ ՀՀ-ի հետ սկսվեն վիզայի ազատականացման բանակցությունները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եվրոպացի շատ լիդերներ ևս ընդունում են դա։

Նա նշել է, որ Եվրոպացի գործընկերների հետ վիզայի ազատականացման մասին բանակցությունները պետք է սկսվեն, սակայն նաև պետք է հաշվի առնվի, որ ԵՄ-ում միգրացիան ամենասուր խնդիրն է։

Փաշինյանն ասել է, որ նախկինում վիզայի ազատականացման համաձայնագրերը մեծ խնդիրներ են առաջացրել Եվրոպայում և, ըստ վարչապետի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար սա նուրբ թեմա է։

Ավելի վաղ Եվրոպայի խորհրդից հայտնել էին, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։