16 մայիսի 2020 - 16:48 AMT
Մայիսի 18-ին Երևանում +30 է սպասվում

Հանրապետության տարածքում՝ մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում մայիսի 18-ին ցերեկային կտաքանա մինչև +30-31 աստիճան։

Երևանում՝ մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 17-18-ին մայրաքաղաքում +29․․․ +30 աստիճան է սպասվում