18 մայիսի 2020 - 10:16 AMT
«Սուրբ Աստվածամայրի» ինֆեկցիոնին բուժաշխատողներ են պետք

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի մասնաշենքում աշխատելու համար բուժաշխատողներ են անհրաժեշտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Բուժկենտրոնին անհրաժեշտ են.

բժիշկներ՝ թերապևտ, թոքաբան, ֆտիզիատր, նյարդաբան, սրտաբան, ներզատաբան

բուժքույրեր (հերթապահ)

մայրապետեր (սանիտարկա)

Հետաքրքրվողները անձնական նամակով կարող են կապվել Գևորգ Սիմոնյանին։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարված և այն կշարունակվի մինչև հունիսի 13-ը։