Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 701-ի, փոխանցում է «Էխո Կավկազան»։
Հաստատված 6 դեպքից 3-ը Բոլնիսիում են, 3-ը՝ Զուգդիիդիում։
Առողջացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 432-ի, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ։ Կարանտինում է գտնվում 3787հոգի, բժշկական հսկողության տակ՝ 337 մարդ։
Anspy.ge-ի փոխանցմամբ՝ մայիսի 18-ից Մառնեուլում հանվել է կարանտինային խիստ ռեժիմը։
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել տեղաշարժի իրավունքից այնպես, ինչպես բոլոր մյուս քաղաքներում, որոնք կարանտինում չեն։ Մառնեուլը կարանտինային գոտի էր մարտի 23-ից։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին և օտարերկրյա զբոսաշրջիկների կընդունեն հուլիսի 1-ից։