18 մայիսի 2020 - 16:24 AMT
Անկախության տոնի միջոցառումների հանձնաժողով ստեղծելու որոշումը չեղարկվել է

Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին 2018-ին ստորագրված N 935-Ա որոշումն ուժը կորցրած է ճանաչվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Ուժը կորցրած է ճանաչել նաև վարչապետի 2019-ի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը:

«Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» մասին որոշումը ստորագրվել էր 2018-ի հուլիսի 11-ին։