19 մայիսի 2020 - 11:39 AMT
Վրաստանում կորոնավիրուսի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել

Մայիսի 19-ի դրությամբ, ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կայքի՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 702-ի։

Ապաքինվել է 456 մարդ, մահվան ելքով դեպքերը 12-ն են, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում 3787 մարդ կա, փաստացի բուժում է ստանում 337-ը։

Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին։ Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է մարտի 21-ից և ավարտվում է մայիսի 22-ին։