20 մայիսի 2020 - 12:31 AMT
Արցախի ՊԲ-ում հարվածային ԱԹՍ են փորձարկել

Մայիսի 19-ին Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:

Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնիկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության հարվածային անաօդաչուների գործողության տեսագրություն է հրապարակել:

«Հարվածային անօդաչուների տեղական թողարկում Արցախում»,-ասվում է գրառման մեջ։

Հայկական զինանոցում հիմնականում սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր են` «Կռունկ» սերնդի և «Բազե» անօդաչուները: