19 հունվարի 2009 - 15:51 AMT
Ռուսաստանի նախագահն արգելել է զենքի առաքումը Վրաստան
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռազմական եւ երկակի նշանակության արտադրության առաքումը Վրաստան: Ըստ հրամանագրի, ՌԴ տարածքից կամ ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանին ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում սպառազինության ու ռազմական տեխնիկայի, դրա հետ կապված նյութական միջոցների առաքումը, վաճառքը կամ փոխանցումը արգելվում է 2011 թվականի դեկտեմբերի 1-ից:

Բացի այդ, նախագահը հանձնարարել է կառավարությանը միջոցներ մշակել Վրաստանին ռուսական կամ խորհրդային զենք առաքող երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակման կամ կասեցման ուղղությամբ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Մեդվեդեւը դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի տարածքից Վրաստան զենքի առաքումների վերաբերյալ: Ըստ նրա, այդ զենքն ուղղվել է ռուս զինվորների դեն 2008թ. օգոստոսին:

Ուկրաինայում Վրաստանին զենքի մատակարարման շուրջ քննությունը սկանդալ առաջացրեց: 2008թ. աշնանը խորհրդարանական հանձնաժողովը պարզել է, որ Ուկրաինան ապօրինաբար զենք է առաքել Վրաստան պետբյուջեի եւ Ուկրաինայի ԶՈՒ պաշտպանունակության հաշվին: Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավար Վալերի Կոնովալյուկը, Ուկրաինայի բյուջեն 10 մլն դոլար չի ստացել: