21 մայիսի 2020 - 10:52 AMT
Ժամկետայինին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը:

Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ) նախատեսված հանցանք (պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: