21 մայիսի 2020 - 11:46 AMT
Հունաստանը կբացվի զբոսաշրջիկների համար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից:

Իսկ հուլիսից նախատեսվում են միջազգային չարթերային թռիչքներ Հունաստանի հայտնի հանգստավայրեր, գրում է BBC-ն։

Հունաստանի վարչապետն ասել է, որ իր երկիրն օրինակելի է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի առումով, ըստ նրա՝ այդ պայքարում բնակիչներին ոգեշնչել է Զևսը, որը հունական դիցաբանությամբ նաև հյուրընկալության աստվածն է և ճամփորդների պաշտպանը:

Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ընդամենը 2850 դեպք: Մահվան ելքով դեպքերը 166 են: