21 մայիսի 2020 - 19:28 AMT
Yandex․ Երևանը ակտիվ է նախակարանտինային շրջանի 71%-ի չափով

Մայիսի 20-ին՝ կորոնավիրուսի հետ կապված տեղաշարժի սահմանափակումների չեղարկումից հետո, Երևանն ակտիվ է նախակարանտինային շրջանի 71%-ի չափով։

Համապատասխան տվյալներն արտացոլված են Yandex-ի սահմանափակումների վերացումից հետո քաղաքների ակտիվության վերականգմնան ցուցանիշներում։

Yandex-ը հետևում է 42 քաղաքի տվյալների ցուցանիշներին, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում, Հռոմում, Ստոկհոլմում և այլուր։

Մայիսի 20-ի դրությամբ` այդ ցուցակում առաջատարը Ստոկհոլմն է՝ նախակարանտինային շրջանի համեմատ՝ 88% ակտիվությամբ, ապա Բրյուսելն ու Նուր-Սուլթանը՝ 75-ական տոկոսներով։ Երևանը դիտարկված երկրների ցանկում իր ակտիվության ցուցանիշով 7-րդ է՝ 71%-ով։

Բաքվում սահմանափակումների վերացումից հետո նախակարանտինային շրջանի համեմատ 72% ակտիվություն է գրանցվել, իսկ Թբիլիսին շարունակում է մնալ համեմատաբար սակավամարդ՝ ակտիվությունը վերականգնվել է նախկինի 58%-ի չափով:

Ռիո դե Ժանյերոն և Մումբայը ցանկի վերջին տեղերում են․ այդ քաղաքներում գրանցվել է համապատասխանաբար 23% և 17% ակտիվություն։

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր հետևել վիրուսի դեմ պայքարի ցուցումներին և հայտարարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված «գործերը լավ չեն»։