22 մայիսի 2020 - 15:04 AMT
Արցախի և ՀՀ ԱԳՆ ղեկավարները խոսել են ԼՂ հարցի խաղաղ կարգավորումից

Մայիսի 22-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի իր պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանին:

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մայիլյանն ու Մնացականյանն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները։

ԱԳՆ ղեկավարները զրուցել են նաև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ։

Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։