23 մայիսի 2020 - 10:34 AMT
Բրազիլիան առաջ է անցել ՌԴ-ից կորոնավիրուսով հիվանդների թվով

Բրազիլիան առաջ է անցել ՌԴ-ից կորոնավիրուսով հիվանդների քանակով և այժմ 2-րդն է աշխարհում այդ ցուցանիշով։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների` մայիսի 23-ի դրությամբ Բրազիլիայում վարակի 330,890 դեպք է գրանցվել, մինչդեռ ՌԴ-ում՝ 326,448։ Բրազիլիայում 20,803 նոր դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային է այդ երկրի համար պանդեմիայի բռնկումից ի վեր, գրում է Deutsche Welle-ն։

Բրազիլիայում կորոնավիրուսից մեկ օրում 1001 մարդ է մահացել, իսկ ընդհանուր առմամբ՝ 21,048։

ԱՀԿ արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Մայք Ռայանը հայտարարել է, որ Հարավային Ամերիկան հիվանդության նոր էպիկենտրոն է դարձել, իսկ առավել տուժած երկիրը Բրազիլիան է։ Նշվել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում առողջապահության և ծիսական ծառայությունների ոլոտները կոլապսի եզրին են։

Մինչդեռ 2020-ին Բրազիլիայում պանդեմիայի պատճառով պետական պարտքի հսկայական աճ է սպասվում։

Ըստ AFP-ի` վարակակիրների իրական քանակը կարող է շատ ավելին լինել, նույնիսկ 15 անգամ ավելի, քանի որ շատ քիչ մարդ է թեստավորվում։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն գիտակցաբար անտեսում է ԱՀԿ խորհուրդները։ Նա կորոնավիրուսի թեթև գրիպ է համարում և քննադատում է իրենց նահանգներում հասարակական կյանքը սահմանափակող նահանգապետերին։