19 հունվարի 2009 - 19:18 AMT
Թուրքիան կարող է դո՞ւրս գալ Nabucco նախագծց
Թուրքիան սպառնացել է վերանայել իր դիրքորոշումը Nabucco գազամուղի կառուցման հարցում, որը պետք է կապի Մերձավոր Արեւելքը Եվրոպայի հետ, շրջանցելով Ռուսաստանը: Նախագծի արժեքն է 12 միլիարդ դոլար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` ընդգծելով, որ իր երկիրը կարող է հրաժարվել նախագծին աջակցելուց, եթե նրա բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ արգելափակված մնան, հաղորդում է Zaman.com-ը:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն սառեցվել են Կիպրոսի առարկությունների պատճառով: