24 մայիսի 2020 - 11:11 AMT
ՀՀ-ում վիրուսի 359 նոր դեպք կա ու 5 մահ, որոնցից մեկը՝ այլ պատճառով

Մայիսի 24-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 359 նոր դեպք է գրանցվել։

4 մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս մեկը` այլ պատճառով։ Այսպիսով, 81 մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս 33- հիվանդ՝ այլ պատճառներով։

128 մարդ առողջացել է, 958 թեստի պատասխանը բացասական էր։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6661-ի, 3064 պացիենտ առողջացել է, 3483-ը բուժման մեջ է։

Մայիսի 23-ին գրանցել էր ռեկորդային՝ 374 դեպք։