Վրաստանում մայիսի 24-ի առավոտյան դրությամբ հայտնի է դարձել կորոնավիրուսով ևս 2 հիվանդի մասին։
Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 730-ի, որոնցից 12-ը մահացել եմ, 530-ը` առողջացել։
Ակտիվ հիվանդների թիվը երկրում, այսպիսով, նվազել է 200-ից․ մայիսի 24-ի դրությամբ, Վրաստանում 196 բուժվող վարակակիր կա։
ՀՀ-ում կա 3483 բուժվող, Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, ակտիվ հիվանդները 1427-ն են։