25 մայիսի 2020 - 11:35 AMT
Վրաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվում է 193 մարդ

Մայիսի 25-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի ընդամենը 1 նոր դեպք է գրանցվել, փաստացի բուժվում է 193 հիվադ, ասվում է Stopcov.ge կայքում։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում վարակի 731 դեպք է գրանցվել, ապաքինվել է 526 մարդ, մահացել՝ 12, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում 3076 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 326։

Վրաստանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Համաճարակի պատճառով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։