Իտալիայում և Վատիկանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի սահմանումից ի վեր առաջին անգամ Հռոմի պապը մայիսի 24-ին կիրակնօրյա աղոթք է հղել հավատացյալների ներկայությամբ։ Վերջին անգամ Պապը օրհնել էր հավատացյալներին Սբ Պետրոսի հրապարակում մարտի 8-ին՝ դրանից հետո բոլոր շփումներն առցանց են եղել։
Ֆրանցիսկոս պապն աղոթել է Առաքելական պալատի գրադարանում, ինչպես և կարանտինային սահմանափակումների ժամանակ, բայց հետո պատշգամբ է դուրս եկել և օրհնել ներկաներին։ Հավատացյալները նրան ծափահարություններով են ողջունել։ Նրա ելքն ուղեկցվել է զանգերի ղողանջով, գրում է Deutsche Welle-ն։
Սուրբ Պետրոսի հրապարակ, որը վերջես է բացվել այցելությունների համար, թույլ են տվել մտնել մոտ 200 մարդու, որոնց մեծ մասը դիմակով է եղել՝ նրանք հեռու են կանգնել միմյանցից։
Մայիսի 18-ից Իտալիայում չեղարկվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում վերացվել է եկեղեցական արարողությունների արգելքը։