25 մայիսի 2020 - 13:56 AMT
Utair-ը կորոնավիրուսի թեստեր կուղարկի ուղևորներին՝ նախքան մեկնումը

Utair ռուսական ավիափոխադրողը կսկսի ուղևորներին կորոնավիրուսի թեստեր ուղարկել, հայտնել է ընկերության ներկայացուցիչ Իգոր Դուբինը, փոխանցում է Inc.-ը։

Ավիաընկերության կորպորատիվ բլոգում նշվում է, որ ուղևորների թեստերը տուն կուղարկվեն։

«Արդեն այժմ դեպի Գրոզնի ուղևորվելիս մենք, հանրապետության ներկայացուցիչների հետ, ստուգում ենք վիրուսի առկայությունը․ այդպիսին է կառավարության պահանջը։ Հնարավոր է՝ այս միջոցառումն ընդլայնվի»,- ասել է Դուբինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ զբոսաշրջային բիզնեսը պետք է պատրաստվի սահմանների երկարատև փակմանը և ներգնա տուրիզմի զարգացմանը։ Նախագահը դժվարացել էր նշել, թե երբ ՌԴ քաղաքացիները կկարողանան ճանապարհորդել երկրի սահմաններից դուրս։ ՌԴ-ում մայիսի 25-ի դրությամբ վարակակիրների թիվը հասել է 353,427-ի, 118,000-ից ավելի մարդ առողջացել է, մահացել է 3633 հոգի։