26 մայիսի 2020 - 12:47 AMT
Արցախում մեկուսացված է 76 քաղաքացի

Մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 76 քաղաքացի, հայտնում է Արցախ Տեղեկատվական շտաբը։

Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը 34 է: Ապաքինվել է 14 մարդ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 789 քաղաքացի:

Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում թեստավորում է անցկացվել։ Շրջանում շարունակվում են նաև սանիտարահիգիենիկ միջոցառումները: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Բնակիչների հետ տարվել են նաև սան-լուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ, տրամադրվել են ախտահանիչ նյութեր: