28 մայիսի 2020 - 13:48 AMT
Վարչապետն ու այլ պաշտոնյաներ այցելել են Սարդարապատ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը` 102-ամյակը։

2020-ի մայիսի 28-ին մուտքը Սարդարապատի հուշահամալիր փակ է։ Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։