28 մայիսի 2020 - 14:18 AMT
Թորոսյան․ Մամոգրաֆը տեղ է հասել՝ սքրինինգը Լոռիից կսկսենք

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման համար նախատեսված մամոգրաֆը վերջապես ժամանել է Իտալիայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։

Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը։