29 մայիսի 2020 - 11:11 AMT
Նախարար․ Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք կա

Կորոնավիրուսով հիվանդ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք», - ասվում է գրառման մեջ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար բուժաշխատողներն ինքնակենսագրականները կարող են ուղարկել hr@moh.am հասցեով կամ զանգահարել՝ 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)։

Մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: