30 մայիսի 2020 - 14:05 AMT
Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մեկնել Չինաստան

Հունիսի 1-ից սովորական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան առանց արտոնագրի մեկնել Չինաստան, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:

ՀՀ քաղաքացիների համար Չինաստանի մուտքի վիզան հանված է։ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Հունվարի 31-ից ՀՀ-ն կասեցրել էր Չինաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի ազատ ռեժիմը։

Photo. Getty Images