Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մայիսի 30-ի դրությամբ կազմվել է 16,492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։
Մայիսի 30-ի վաղ առավոտից արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, գործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում։