ՌԴ-ում վարչական իրավախախտումների օրենսգրքի նոր նախագծով նախատեսվում է ռիսկային խմբի քաղաքացիների համար տուգանք սահմանել օրենքով նախատեսված բուժզննումներից և պատվաստումներից հրաժարվեու դեպքում։
Ըստ նախագծի՝ վարչական տուգանքը կարող է սահմանվել 5000-7000 ռուբլու սահմաններում, գրում է «Ինտերֆաքսը»։
Արդարադատության փոխնախարար Դենիս Նովակը հայտարարել է, որ «պատժամիջոցները չեն վերաբերի քաղաքացիների մեծ մասին, որոնք այս կամ այն պատճառով չեն պատվաստվում ազգային ժամանակացույցի համաձայն»։
«Վարչական պատասխանատվություն է առաջանում միայն այն դեպքերում, երբ այդ միջոցառումների անցկացման պարտավորություն է առաջանում՝ ըստ սանիտարահամաճարակային վերահսկման մասին օրենքի»,- ասել է Նովակը։
ՌԴ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9035 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 414,878-ի։ Ապաքինվել է 175,877 մարդ, մահացել՝ 4855։