1 հունիսի 2020 - 12:23 AMT
Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեջլումյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

Փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոսպիտալացվել է ու հայտնել՝ վիրուսը հաստատվել է նաև ընտանիքի չափահաս անդամների մոտ։

Փաստաբանը հորդորել է դիմակ կրել, շփումների ժամանակ փոխադարձաբար հետևել անվտանգության կանոններին և չվտանգել ընտանիքի անդամներին։

Ավելի վաղ տեղեկություն կար նաև, որ Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել։ Մեջլումյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։

ՀՀ-ում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 9492-ի, երկրում մահացել է 139 մարդ, առողջացել՝ 3402 հոգի։