Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) առջևի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է այցելուների համար։
«Սա վերածնունդ է։ Նոտր Դամը Փարիզի հոգին է»,- ասել է քաղաքապետ Ան Իդալգոն։
Բացումից անմիջապես հետո հրապարակը լցվել է մարդկանցով։
«Հենց Նոտր Դամն է մեր խորհրդանիշը, ոչ թե Էյֆելյան աշտարակը։ Ուզում էինք տեսնել, թե ինչ է փոխվել»,- ասել է այցելուներից մեկը, գրում է «Վեդոմոստին»։
Շենքի ճակատային մասն ու կամարները փակ են, քանի որ բանվորները դեռ չեն ավարտել վերականգնման աշխատանքները։
Նոտր Դամի բոլոր մատույցները փակ էին 2019-ի ապրիլից՝ կրակի ներգործությունից հալված աշտարակում և տանիքի ծածկում կապարի բարձր պարունակության պատճառով։ Տաճարը հրդեհվել էր 2019-ի ապրիլի 15-ին։