2 հունիսի 2020 - 12:27 AMT
Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է փոխանցել նպաստառու ընտանիքների 468 անչափահաս երեխային

Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին:

Մասնավորապես, գումարը փոխանցվել է Երևանում բնակվող սոցիալապես անապահով՝ նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 468 անչափահաս երեխայի կարիքները հոգալու համար: