Հունիսի 5-ի Լուսնի կիսաստվերային խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանում, ինչպես նաև եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր։
Երևանում այն կսկսվի տեղական ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։
Լուսնի կիսաստվերային խավարումը տարբերվում է մասնակի խավարումից նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Նշվում է, որ այս դեպքում, հավանաբար, տեսանելի է սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ։
Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: