Ֆեյսբուքյան էջերից մեկը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 132 անձի անունները, ցուցակում նշված են նաև մահացածների ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։
132 հոգու անձնական տվյալները հրապարակվել են հունիսի 1-ին։
Տվյալների արտահոսք թույլ տված ֆեյսբուքյան էջն ունի մեկ ադմին, այն ղեկավարվում է ՌԴ-ից։
Ավելի վաղ նույն էջը նաև հրապարակել էր Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին վերագրվող կեղծ նամակագրությունը։
Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։