21 հունվարի 2009 - 17:59 AMT
Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ
Ավստրալիայի Լիբերալ կուսակցության անդամ, էթնիկական հայ Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը: Ինչպես հաղորդում է Ragmamoul-ը, Բերեջիկլյանը, որն այսօր զբաղեցնում է Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարարի պաշտոնը, կարող է նշանակվել այդ պաշտոնում, եթե նրա կուսակցությունը կարողանա հաղթանակ տանել նահանգի ապագա ընտրություններում: «Որպես նահանգի նախարարների գրասենյակի ղեկավար` ես կրկնում եմ,որ կանեմ ամեն ինչ, որպեսզի մարդկանց կյանքը բարելավվի»,- հայտնել է Բերեջիկլյանը: Գլեդիս Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում: Նրա ծնողները Ավստրալիա են տեղափոխվել Մերձավոր Արեւելքից: