3 հունիսի 2020 - 11:13 AMT
Կորոնավիրուսի 36 դեպք՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայում

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի դեպքերը հասել են 36-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ այդ ավտոբուսը տեսաք, որ «Գլորիայի» աշխատողներին տանում էր տուն, այնտեղ 36 հաստատված դեպք կա։ Ֆաբրիկայի տնօրինությանը 4-5 անգամ զգուշացրել, է հետո՞։ Ասենք լավ՝ մտանք, ի՞նչ անենք, ծեծե՞նք, ինչի համար ծեծենք, որ մարդը իր կյանքի համար լուրջ չի վերաբերո՞ւմ»,- ասել է վարչապետը։

Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի նկարը։ Լուսանկարին կից նա գրել էր. «Ահա ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»:

Հունիսի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 10,524-ի, 3454 մարդ առողջացել է։ Վիրուսից մահացել է 170 մարդ, մահվան դեպքերն այլ պատճառով 59-նն են։