3 հունիսի 2020 - 12:34 AMT
Կորոնավիրուսի 3 նոր դեպք՝ Արցախում

Արցախում ՌԴ-ից ժամանած 3 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանք անմիջապես մեկուսացվել են, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ընդհանուր առմամբ, երկրում վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ն առողջացել են։

Արցախում մեկուսացված է 98 քաղաքացի, թեստավորման համար ՀՀ է ուղարկվել 984 նմուշ: