Հունիսի 3-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 432,277-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 8536-ով։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 178 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 5215 մարդ։
Մեկ օրում ապաքինվել է 8972 մարդ, ընդհանուր առմամբ՝ 195,957։ Փաստացի բուժվում է 231,105 մարդ՝ նրանց քանակը նվազում է երկրորդ օրն անընդմեջ, գրում է «Վեդոմոստին»։
Մոսկվայում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 187,216-ի։ Բուժումը շարունակում է 92,877 մարդ։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում մահվան ելքով 2685 դեպք է գրանցվել։
Աշխարհում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 6․3 մլն մարդու մոտ, այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Ռուսաստանը 3-րդն է աշխարհում բացահայտված դեպքերի քանակով, առաջին տեղում ԱՄՆ-ն է 1․8 մլն դեպքով։ Ընդհանուր առմամբ աշխարհում մահացել է ավելի քան 380,000 հիվանդ, որից 106,000-ն՝ ԱՄՆ-ում։