4 հունիսի 2020 - 13:13 AMT
Արցախյան թեմայով ֆիլմը՝ Կաննի ծրագրում

Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկվել է Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Այն ընդգրկված է The First Features ծրագրում։

Թեև համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է, կազմկոմիտեն որոշել է հայտարարել մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները։

Արցախյան թեմայով ֆիլմը համատեղ արտադրություն է․ Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա, գրոմ է Kinoashkharh.am-ը։

Նորա Մարտիրոսյանի ղարաբաղյան թեմայով «Եթե քամին վրա հասնի» (Si Le Vent Tombe) կինոնախագիծը հեղինակի առաջին լիամետրաժ ֆիլմն է։

Ֆրանսիայում ճանաչված հայազգի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանն այսօր դասավանդում է Բորդոյի արվեստի ակադեմիայում: Երիտասարդ կինոռեժիսորի «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերը Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուի մաս են կազմում։