Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը մենաշնորհ ունի և հորդորել է մասնատել այն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Ըստ գործարարի՝ ընկերությունը գերիշխող դիրք է ապահվել իր համար շուկայում։
«Ժամանակն է մասերի բաժանել Amazon-ը։ Մենաշնորհը սխալ բան է։ Ջեֆ Բեզոս, սա խենթություն է»,- ասել է Մասկը։
Նա այս մեկնաբանությունը հրապարակել է՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ գրառման, որը բողոքել է, թե Amazon-ը հրաժարվել է վաճառքի հանել կորոնավիրուսային վարակի մասին իր գիրքն ընկերության ցանցային ծառայության միջոցով։
Բեզոսը միակ գործարարն է Forbes-ի ցուցակում, որի կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը։ Ըստ 2020-ի ապրիլի 7-ի տվյալների՝ գործարարի անձնական կապիտալը գնահատվում է 113 մլրդ դոլար։ Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին Բեզոսն աշխարհի առաջին տրիլիոնատերը կդառնա։