5 հունիսի 2020 - 18:03 AMT
Անանյանն ու վարչապետը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ

Պետական եկամուտների կոմիտեի հրաժարական ներկայացրած նախագահ Դավիթ Անանյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարաձայնություն են ունեցել կադրային հարցի շուրջ, ասել են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Անդրադառնալով Անանյանի հրաժարականին, ՊԵԿ-ը հայտարարել է, որ վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել:

Նշվում է, որ տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ:

«Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», - ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, վարչապետը, հրապարակելով Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չեն հակահամաճարակային կանոնները, պահանջել է Անանյանից ազատել մաքսատան ղեկավարին, ինչից Անանյանը հրաժարվել է։