6 հունիսի 2020 - 11:55 AMT
Փաշինյան․ Եթե հիվանդները չտեղավորվեն հիվանդանոցներում, մարդիկ կմահանան բուժօգնություն չստանալու պատճառով

Հայաստանի խնդիրն է՝ կորոնավիրուսով վարակված բոլոր քաղաքացիներին կարողանանք պատշաճ բուժօգնություն ցույց տալ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդանա այնքան մարդ, ինչքան մեր հիվանդանոցներում տեղ կա։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ ուղիղ եթերում։

Երբ բուժօգնության կարիք ունեցողներն այնքան ավելանան, որ հիվանդանոցներում չտեղավորվեն, մահացության թվերը կաճեն, մարդիկ մահանալու են կորոնավիրուսից՝ պատշաճ բուժօգնություն չստանալու պատճառով»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 547-ով: Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։

Ապաքինվել է ևս 207 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։