6 հունիսի 2020 - 13:16 AMT
Արցախում ևս 2 վարակված կա

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, որոնք Ստեփանակերտի բնակիչներ են, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է՝ 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին»,-ասվում է հայտարարության մեջ։

Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակը, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են: Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է: