6 հունիսի 2020 - 14:26 AMT
1 շաբաթում հրադադարի 100 խախտում՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 100 անգամ։

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:

Նախորդ շաբաթ՝ մայիսի 24-30-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 600-ից ավելի կրակոց: