6 հունիսի 2020 - 14:52 AMT
Համաշխարհային հանրությունը մոտ $9 մլրդ է հավաքել պատվաստումների համար

Համաշխարհային հանրությունը մոտ 8․8 մլրդ դոլար է հավաքել պատվաստումների համար։ Դոնորների վիրտուալ կոնֆերանսում նույնիսկ ավելի շատ է հավաքվել, քան ենթադրվում էր՝ կազմակերիչները 7․4 մլրդ դոլարի հույս ունեին հանգանակել։

Global Vaccine Summit 2020 վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում հանգանակված գումարով նախատեսվում է առաջիկա 5 տարում զարգացող երկրներում պատվաստումներ կատարել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների՝ կարմրուկի, մենինգիտի, թոքախտի, պոլիոմիելիտի և փայտացման դեմ, գրում է Deutsche Welle-ն։

Հանգանակված միջոցներով աղքատ երկրներում 300 մլն երեխա կպատվաստվի։

Պատվաստումների բարձր ցուցանիշի շնորհիվ Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքն արձանագրվել է 2007-ին՝ շնորհիվ կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018-ի դեկտեմբերին և տարածում չի ունեցել։ 1995-ից հետո Հայաստանում պոլիոմիելիտի, 2000-ից` դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել։

Յուրաքանչյուր տարի Հայաստանում չի պատվաստվում նորածինների 4-5%-ը, այսինքն՝ մոտ 1600-2000 երեխա: