8 հունիսի 2020 - 12:11 AMT
Ռեանիմատոլոգ Մանուկյանը վերադարձել է Գերմանիայից՝ լսելով մասնագետների պակասի մասին

Բժիշկ Արսեն Մանուկյանը, տեղեկանալով ՀՀ-ում ռեանիմատոլոգների պակասի մասին, վերադարձել է Գերմանիայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին »,-ասվում է գրառման մեջ։

Մանուկյանը ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսով հիվանդ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք կա։