8 հունիսի 2020 - 15:26 AMT
ԱԱԾ, ոստիկանության ու ԳՇ նոր ղեկավարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություններ էր ստացել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Վարչապետն առաջարկել էր աշխատանքից ազատել նաև ոստիկանապետ Արման Սարգսյանին։