9 հունիսի 2020 - 12:55 AMT
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 5 քաղաքացու մոտ

Արցախում կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 5 քաղաքացու մոտ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, վարակվածների ընդհանուրթիվը 64 է:

Վարակակիրներից մեկը Ռուսաստանից է վերադարձել, նա ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացին վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:

Մեկուսացվել է 15 մարդ, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում դուրս է եկել մեկուսացումից: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:

Հիվանդությունը հաղթահարել է ևս 10 քաղաքացի: Ընդհանուր, 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով Հայաստան է ուղարկվել 1192 նմուշառում:

Մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։